«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և բոլորը Սպիտակ տանը լավատես են ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի ընտրությունների առումով»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Նախօրեին փոխնախագահ Ջո Բայդենն էր վստահություն հայտնել, որ նոր Սենատում դեմոկրատները մեծամասնություն կունենան: Նրա վստահությունը, սակայն, փորձագետները չեն կիսում՝ նրանք կարծում են, որ քվեարկության արդյունքներով Սենատում կարող են մեծամասնություն կազմել հանրապետականները:
Երեքշաբթի օրն ընտրվում էին Կոնգրեսի 435 պատգամավորներ, 36 սենատորներ, 36 նահանգապետեր, 46 նահանգների ներկայացուցիչների պալատի պատգամավորներ: Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր, չի բացառվում, որ որոշ նահանգներում ընտրությունների երկրորդ փուլի կարիք լինի, որը կանցկացվի 2015-ի հունվարի վեցին:а